Ռուսաստանի արձագանքը Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը

Ռուսաստանի արձագանքը Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է ներկայացրել, կապված Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանում ԱՄՆ հրթիռային հարվածի հետևանքով մահացած իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Սուլեյմանիի սպանությունը համարում ենք Բաղդադի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի հետևանք՝ որպես ավանտյուրային քայլ, որը կհանգեցնի լարվածության աճի ողջ տարածաշրջանում: Սուլեյմանը հավատարմորեն ծառայել է Իրանի ազգային շահերը պաշտպանելու գործին», – ՌԻԱ Նովոստի գործակալության հարցին ի պատասխան ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳ նախարարությունը նաև իր ցավակցություններն է հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում