Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը. Ուղիղ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

Ըստ Հայկական եկեղեցական օրացույցի՝ մինչև Քրիստոսի ծնունդը մեկ շաբաթ առաջ պահք է: Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվում է ճրագալույսի պատարագ: Իսկ արդեն հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում