Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, սա ձեր երկուսի կերտած նոր Հայաստանն է. Միհրան Հակոբյան

Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, սա ձեր երկուսի կերտած նոր Հայաստանն է. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Հարգելի Արսինե Խանջյան,

Նախ և առաջ թույլ տվեք բազմահազար հայաստանցիների անունից շնորհավորել ձեզ Ամանորնի ու Սուրբ ծննդի առիթով: Չնայած, եկեք Սուրբ ծննդի առիթով ամեն դեպքում ձեզ չնորհավորենք: Կարծես, դա ձեզ ընդհանրապես չի վերաբերվում: Չէ որ դուք տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեք խնայել բիբլիական մեղքերը Հայաստանում քարոզելու համար: Հիրավի, ռեկորդը ձերն է, չեմպիոնը դուք եք. ԼԳԲՏ և այլ պղծություններ քարոզելու և այդ պղծությունները պաշտպանելու գործում հայկական աշխարհում հավասարը չունեք:

Հիմա կարևորի մասին. հարգելի և շատ սիրելի Սերժ, հարգելի Արսինե,
Ձեր երազած Հայաստանն այլևս իրականություն է: Պղծությունների քարոզն ու պղծել-պղծվելու իրավունքի պաշտպանության ձեր պայքարն ի վերջո պսակվել է գրանդիոզ հաղթանակով: Ձեր երկուսի ակտիվ մասնակցությամբ իրականացված թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն իր իդեալներով այլևս իրականություն է, և այս պատմական նկարը դրա ամենավառ ապացույցն է: Այո, սա ձեր երկուսի կերտած նոր Հայաստանն է, որտեղ Երևանի սրտում՝ Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի կողքը՝ Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Թամանյանի արձանների և հարյուրավոր երևանցիների ապշած հայացքների ներքո ինչ-որ մեկը հրապարակայնորեն պղծում է ինչ-որ մեկին:

Եվ ուրեմն. ձեր երազանքն իրականացել է, դուք հաղթել եք, ձեր պայքարը ջախջախիչ և անվերապահ հաղթանակ է տարել: Եկեք Հայաստան ու տեր կանգնեք ձեր երազած երկրին, ձեր հաղթանակին, ձեր կերտածին, ձեր վաստակածին: Եկեք ու վայելեք ձեր հաղթանակի բերկրանքը: Դուք նաև Հայաստանը պղծելու ձեր պատմական առաքելությունն ավարտելու շանս ունեք: Ինչպես գիտեք՝ հայկական արտադրության պոռնոգրաֆիկ ֆիլմ դեռևս չկա: Դուք կարող եք այդ բացն ու պահպանողական հետամնացությունը վերացնել՝ ընդամենը գալով Հայաստան և ստանձնելով այդ պատմական գործի իրականացումը: Որպես նման ֆիլմեր ստեղծելու փորձ ունեցող՝ տիկին Արսինե, Ձեր հայտնի կամերայով Դուք կարող եք առաջին հայկական պոռնոգրաֆիկ ֆիլմը նկարել՝ հայոց պատմության մեջ Ձեր անունը հավասարացնելով Համո Բեկնազարյանի անվան հետ: Այն նույն կամերայով, որով Երևանի կենտրոնում՝ մարդասպանության դեպքի վայրում, կինո նկարեցիք ու այդպես էլ էկրաններ չբարձրացրեցիք: Պարոն Թանկյան, բնականաբար Դուք էլ կգրեք ֆիլմի երաժշտությունը: Մարկետինգային խորհուրդ՝ ժողովրդական բրենդավորումն ապահովելու տեսանկյունից ճիշտ կանեք, որ դուդուկի պարտիաներ և քամանչայի րիֆֆեր մտածեք՝ ըստ սցենարային դրվագների:

Հ. Գ. Հարգելի Արսինե, Հայաստան գալով և առաջին հայկական պոռնոգրաֆիկ ֆիլմը ստեղծելով՝ Դուք մեծ օգուտ կտաք նաև ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանն ու հեղափոխական ցեխի գծով Ձեր պայքարի ընկեր Սերժ Թանկյանին: Որպես մոդեռնիստական փերֆորմանս՝ ֆիլմի համար ԿԳՄՍ նախարարը պետական բյուջեից հաստատ փող կտա, ժողովրդի վարչապետն էլ ֆիլմի գաղափարը պառլամենտի ամբիոնից անպայման կպաշտպանի: Մի խոսքով՝ ֆիլմը հաստատ լուրջ եկամուտներ ձեզ կբերի, ուստի պարոն Թանկյանն ի վերջո հնարավորություն կունենա իրականացնել ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

На изображении может находиться: один или несколько человек, ночь и на улице

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում