Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան շնորհավորել է հայ ժողովրդին Քրիստոսի ծննդյան տոնի առթիվ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։

Նա շնորհավորել է Վրաստանի քաղաքացի հայերին, նրանց ընտանիքներին մաղթել խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն։

«Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը կառուցվել է դարերով, և մենք միասին կշարունակենք կառուցել մեր երկիրը։ Շնորհավորում եմ Ձեզ ու մաղթում լավագույնը»,-ասված է վարչապետի շնորհավորական խոսքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում