Թրամփը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել

Թրամփը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել Իրաքի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս խորհրդարանին կոչ է արել ամեն բան անել ամերիկյան զորքերն իր երկրի տարածքից դուրս բերելու համար, հայտնում է BBC գործակալությունը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է Իրաքի նկատմամբ կիրառել աննախադեպ պատժամիջոցներ, որոնք նախկին պատժամիջոցների համեմատ չափազանց մեղմ կթվան:

Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ–ը միլիարդավոր դոլարներ է ծախսել ռազմաբազայի ստեղծման վրա և մտադիր չէ Իրաքից զորքերը դուրս բերել, մինչև Բաղդադը չփոխհատուցի այդ գումարները:

Ներկայում «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի մասը կազմող 5000 ամերիկացի զինվորներ են գտնվում Իրաքում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրաքի իշխանություններն սկսել են ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմ պատրաստել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում