ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում հրաժարվել սադրանքներից
07/01/2020 10:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հյուսիսատլանտյան դաշինքը Իրանին կոչ է արել ձեռնպահ մնալ սադրանքներից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության ֆոնին։
Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում հակամարտությունը «որևէ մեկի շահերից չի բխում»:
Ստոլտենբերգն ասել է, որ Իրանը պետք է հրաժարվի հետագա սադրանքներից և բռնություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում