Reuters.ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարարին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար

Reuters.ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարարին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը մտադրված էր հունվարի 9-ին մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյայի:

ԱՄՆ-ն, որպես երկիր, որի տարածքում է գտնվում ՄԱԿ-ի գրասենյակը, պարտավոր է վիզա տրամադրել բոլոր երկրների դիվանագետներին, սակայն ժամանակ առ ժամանակ մերժում է որոշ անձանց պատճառաբանելով իր մերժումը «անվտանգության և ահաբեկչության տեսանկյունից» սպասվող վտանգներով:

Ավելի վաղ Զարիֆը ԱՄՆ վիզա ստացել և մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերին, սակայն նրա տեղաշարժը ԱՄՆ տարածքում եղել է խիստ հսկողության տակ:

ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարը, իր երկրի կառավարության մյուս անդամների պես կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում