ԱՄՆ-ը Ռուսաստանին և Չինաստանին մեղադրում է ՄԱԿ-ի հայտարարությունը արգելափակելու մեջ

ԱՄՆ-ը Ռուսաստանին և Չինաստանին մեղադրում է ՄԱԿ-ի հայտարարությունը արգելափակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Չինաստանին մեղադրում է Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակումից հետո դիվանագիտական տարածքների ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը արգելափակելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին։

Ռուսաստանն ու Չինաստանը, ՄԱԿ-ում ԱՄՆ հանձնախմբի կարծիքով, թույլ չեն տալիս կազմակերպությանը հայտարարություն անել, քանի որ դա պահանջում է Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրների համաձայնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում