Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյն ու նրա թիկնապահները բերման են ենթարկվել. Տեսանյութ

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյն ու նրա թիկնապահները բերման են ենթարկվել. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Armtimes.comՀՀ ոստիկանությունը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։

«Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։

ՀԺ-ի տեղեկություններով բերման ենթարկված քրեական հեղինակությունը Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովն է։ Նրա հետ բերման ենթարկվածները նրա թիկնապահներն են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում