Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ավստրալիան դիտավորյալ հրդեհելու համար

Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ավստրալիան դիտավորյալ հրդեհելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հարյուրավոր ավստրալացիներ ձերբակալվել են այն բանի համար, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում «միտումնավոր» հրդեհել են ավստրալական անտառային տարածքները։ Այս մասին գրում է xinhuanet.com-ը։

Ավստրալիան ներկայումս դիմակայում է ամենախոշոր ճգնաժամերից մեկին։ Սեպտեմբերից ի վեր ավելի քան 25 մարդ զոհվել է։

Հաղորդվում է, որ 183 մարդ ձերբակալվել է Նոր Հարավային Ուելսում (NSW), Քվինսլենդում, Վիկտորիաում, Հարավային Ավստրալիայում և Թասմանիայում անտառային հրդեհներ առաջացնելու համար:

Միայն Նոր Հարավային Ուելսում, նոյեմբեր ամսից ի վեր, 183 մարդու մեղադրանք է առաջադրվել կամ նախազգուշացվել անտառային հրդեհների հետ կապված հանցագործությունների համար, և 24 մարդ ձերբակալվել է անտառներում դիտավորյալ կրակ վառելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում