Իրանում կործանված ուկրաինական օդանավի զոհերի թվում հայեր մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ (լուսանկար, տեսանյութ)

Իրանում կործանված ուկրաինական օդանավի զոհերի թվում հայեր մասին տեղեկությունները ճշտվում են. ԱԳՆ (լուսանկար, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները զոհվել են, գրում է ria.ru-ն՝ իրանական լրատվամիջոցներին հղումով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ օդանավում եղել է 167 ուղևոր:

Ukrainian International Airlines flight PS752 carrying 170 people crashed near Tehran Wednesday morning

Images of the wreckage showed it was unlikely anyone survived. Iranian State TV first reported the downed plane

  

Հետևեք մեզ նաև Telegram-ում