AM | RU
USD
EUR
RUB

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան օբյեկտներին (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է, հաղորդում է Press TV-ն:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

«ԻՀՊԿ-ն հաստատում է Իրաքում «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազային տասնյակ հրթիռներով հարված հասցնելը»,- հայտնել է հեռուստաալիքը Twitter-ում՝ ընդգծելով, որ դա վրեժ է ԱՄՆ-ի զինվորականների կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել:

ԱՄՆ-ի զինվորականներն «Այն ալ-Ասադ» ռազմաբազայում հարվածի հետևանքով չեն տուժել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Իրանն Իրաքում ամերիկյան ռազմակայանները հրթիռակոծել է բալիստիկ հրթիռներով:

«Հունվարի 8-ին՝ ժամը 5:30-ի սահմաններում, Իրանն ավելի քան մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ռազմաբազաների և Իրաքում կոալիցիայի դեմ: Ակնհայտ է, որ այդ հրթիռներն արձակվել են Իրանից, և դրանց նպատակն է եղել առնվազն երկու իրաքյան ռազմակայանի վրա հրթիռային հարձակում իրականացնելը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիայի անձնակազմը: Մենք աշխատում ենք վնասի նախնական գնահատման ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց Հրապարակվել են Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից կադրեր ու Ոստիկանություն Սիմոնյանի արած զանգի ձայնագրությունը Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․ Տիգրան Ավինյան Ամուլսարում 2-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա Մենք ունենալու ենք կորոնավիրուսից իջեցող մահացածություն. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց. ՈՒՂԻՂ Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին Ջերմուկցիները մենակ են մնացել. Վահագն Վարագյան (տեսանյութ) Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է Նորակոչիկների զինվորական երդման արարողությունները կիրականացվեն առանց տեսակցությունների ու հրավերների Հայաստանը պետք է ցույց տա, որ Լիբանանի ժողովրդի, նաև Լիբանանի հայ համայնքի կողքին է․ Սուրեն Սարգսյան Օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. «Մեդիա պաշտպան» Օդի ջերմաստիճանը զգալի կբաձրանա Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին Ոստիկանությունը գործողություններ է կատարում M GROUP ընկերությունում, փաստաբանի հավաստմամբ՝ դրանք ուղեկցվում են լիազորությունների չարաշահմամբ 3-5 մլրդ դոլար. Բեյրութի նահանգապետը գնահատել է նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասի չափը (տեսանյութ) Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են. ՈՒՂԻՂ ՀՀ երկու փոխոստիկանապետերը հրաժարականի դիմո՞ւմ են ներկայացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan