Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին

Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին։

«Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները», – ասված է Կաթողիկոսի խոսքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում