Մենք ապտակեցինք ԱՄՆ-ի երեսին. Իրանի հոգևոր առաջնորդ

Մենք ապտակեցինք ԱՄՆ-ի երեսին. Իրանի հոգևոր առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի խամենեին հայտարարել է, որ ամերիկյան ռազմական բազաներին հրթիռային հարվածն «ապտակ» ԱՄՆ-ի երեսին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Խամենեիի խոսքերով, Թեհրանի գործողությունները ցույց են տալիս, որ իրանական հեղափոխությունը ողջ է: Բացի դրանից, նա ԱՄՆ-ն Իրանի թշնամի է անվանել:

Իրանի հոգևոր առաջնորդը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է ոչնչացնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը՝ դա անելով Իսրայելի օգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում