Իրանում 4,9 և 4,5 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել

Իրանում 4,9 և 4,5 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանի «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանից ոչ հեռու 4.9 և 4,5 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS), գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում։

4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն էլ տեղի Է ունեցել UTC ժամանակով ժամը 03:19-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ-արեւելք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում