Աթանեսյան. Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը

Աթանեսյան. Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։

Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է.

«Աշխատանքային տարին մեկնարկեց «Սանիկ» օպերացիայի շարունակությամբ:

Դատարանը քիչ առաջ ավարտեց ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի վաղը առավոտյան»։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կալանավորվել է հոկտեմբերի 1-ին: Նոյեմբերի 6-ին նա ազատ էր արձակվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում