ՀՀ–ում Իրանի դեսպանատանը քաղաքացիները սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարեցին (տեսանյութ)

ՀՀ–ում Իրանի դեսպանատանը քաղաքացիները սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարեցին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՀ–ում Իրանի դեսպանատանը քաղաքացիները սգո մատյանում ցավակցական գրառումներ են կատարում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել էր:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ էր կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում էր ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում էր նաև, որ ԱՄՆ զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում