Պուտինը և Էրդողանը բանակցություններ են վարում Ստամբուլում

Պուտինը և Էրդողանը բանակցություններ են վարում Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարում Ստամբուլում, գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով ria.ru-ին:

Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների սրումը:

Նշվում է, որ Պուտինի նախօրեին այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում