ԱՄՆ-ի Սենատի կարծիքով՝ Թրամփը մտադիր է բանակցել Իրանի հետ
08/01/2020 20:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է բանակցել Իրանի հետ՝ չնայած երկու երկրների միջև էքսկալացիային: Այսպիսի կարծիք հայտնել է Սենատի ԶՈՒ կոմիտեի նախագահ Ջեյմս Ինհոֆը:
Ըստ Ինհոֆի՝ Թրամփը նախորդ գիշեր հեռախոսազրույց է ունեցել մի շարք օրենսդիրների հետ, և ինքն այնպիսի զգացողություն ունի, որ Թրամփը Իրանի գործողություններում բանակցություններ սկսելու հնարավորություն է տեսնում: «Դա բանակցությունների դուռ կբացի Իրանի հետ», – ասել է սենատորը լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում