ՆԱՍԱ-ի տիեզերագնացը հրապարակել է 2020-ի առաջին երկնաքարային հոսքը պատկերող լուսանկար

ՆԱՍԱ-ի տիեզերագնացը հրապարակել է 2020-ի առաջին երկնաքարային հոսքը պատկերող լուսանկար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱմերիկյան տիեզերական գործակալության (ՆԱՍԱ) տիեզերագնաց Քրիստինա Կոխը հրապարակել է 2020 թվականի առաջին՝ «Կվադրանտիդներ» կոչվող երկնաքարային անձրևը պատկերող լուսանկարը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, տիեզերագնացը թվիթերյան հաղորդագրությամբ հայտնել է, որ ընկնող աստղերը հնարավոր է տեսնել տիեզերքից և Միջազգային տիեզերակայանից:

Ինչպես երևում է, հրապարակված պատկերում, երկնաքարային հոսքն առկայծող աստղերի խումբ է, որոնք ցրվում են երկնքով մեկ:

Երկնաքարային հոսքը տեղի է ունեցել հունվարի 4-ի գիշերը:

Նշենք, որ 2019-ի տարեվերջին հայտնի էր դարձել, որ ամերիկուհի տիեզերագնաց Քրիստինա Կոխը կանանց շրջանում ռեկորդ է սահմանել` մեկ թռիչքի ժամանակ տիեզերքում գտնվելու տևողությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում