Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է մահացել

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 24-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է aljazeera-ն՝ հղում անելով իրականական կայքերին։

Նշվում է, որ ավտոբուսը Թեհրանից ուղևորվում էր Գոնբադ, երբ տեղի է ունեցել վթարը:

Գոնբադը Թեհրանից գտնվում է մոտ 500 կմ հեռավորության վրա՝ Թուրքմենստանի հետ սահմանի մոտ:

Ըստ տեղեկությունների, վթարի պատճառը եղել մեքենայի արգելակային համակարգի խափանումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում