Արևմտյան հետախուզությունը նշել է Իրանում ինքնաթիռի կործանման պատճառը. Reuters

Արևմտյան հետախուզությունը նշել է Իրանում ինքնաթիռի կործանման պատճառը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Արևմտյան հետախուզությունը հայտարարել է, որ համաձայն նախնական գնահատականի` հունվարի 8-ին Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը հրթիռային հարվածի չի ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ Կանադայի անվտանգության ոլորտում աղբյուրի հղումով:

Անանուն աղբյուրի համաձայն` Boeing 737 ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Տարբեր աղբյուրների համաձայն` օդանավում գտնվել է 176-179 մարդ: Բոլորը զոհվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում