ԱՄՆ-ն համագործակցության առաջարկ է արել Իրանին. իրանական կողմը հրաժարվել է

ԱՄՆ-ն համագործակցության առաջարկ է արել Իրանին. իրանական կողմը հրաժարվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների համար անիմաստ է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA-ին:

ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթն ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախապայմանների՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար:

«Քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է թշնամություն (հարաբերություններում – խմբ.) ցուցաբերել, բանակցությունները իմաստ չունեն», – ասել է դիվանագետը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում