Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թ. հունվար 1-ից նշանակվել է Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը` ազատվելով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում