Դաշնակցությունը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Դաշնակցությունը դատի է տվել Արման Բաբաջանյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:

Հայցի պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:

Tert.am-ի տեղեկություններով հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավորի ելույթն է: Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ:

Դաշնակցությունից չեն շտապում մեկնաբանել. Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ հարցին կանդադառնան ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում