ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել

ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները:

ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել 2019 թվականի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, հունվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների պատշաճ կատարման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում