Դալմա Գարդեն մոլում ԱԻՆ աշխատակիցները մանրակրկիտ զննում են իրականացնում

Դալմա Գարդեն մոլում ԱԻՆ աշխատակիցները մանրակրկիտ զննում են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից, ասված է Դալմա Գարդեն մոլի տարածած հաղորդագրությունում:

«Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10-ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու», – ասված է հաղորդագրությունում:

Լրագրողների հետ զրույց ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյան ասաց, որ այժմ առևտրի կենտրոնում ուսումնասիրություններ են կատարվում, դեռ շուտ է ինչ-որ բան ասելու, դրա համար ժամանակ է պետք:

Մասնագետը բացառեց երկրաշարժի վարկածը. «Երկրաշարժ տարածաշրջանում չի գրանցվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում