Ժիրինովսկին նշել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բախումների պատճառը

Ժիրինովսկին նշել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բախումների պատճառը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մերձավոր Արևելքում տարբեր պետությունների միջև բախումների պատճառ են հանդիսանում այդ տարածաշրջանում առկա նավթի և գազի պաշարները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Այդ տարածաշրջանում տարբեր պետությունների միջև նման բախումների առաջին պատճառը, իհարկե, նավթն է և գազը: Հսկայական քանակություն: Ե՛վ Եվրոպան, և՛ Ամերիկան արաբական նավթի, գազի կարիքն ուներ: Նույնիսկ Իրաքի շրջափակման ընթացքում նավթի մեծ մասն օտար դրոշի ներքո ուղարկվում էր Ամերիկա»,- ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակի սրումը Մերձավոր Արևելքում:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ պետությունների ներկայիս դիմակայության մեջ տնտեսական բաղկադրիչ կա: «Այսօր մոտեցումը հիմնականում տնտեսական է: Ի զուր չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես գործարար է նայում ամեն ինչի»,- շեշտել է Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ավիահարվածների հետևանքով զոհվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանն, ի պատասխան գեներալի մահվան, ավիահարվածներ է արձակել Իրաքում ամերիկյան ուժերի երկու ավիաբազայի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում