Արցախի ՊԲ հրամանատարը մասնակցել է հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը

Արցախի ՊԲ հրամանատարը մասնակցել է հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 9-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը այցելել է հանրապետության հարավ-արևելյան հատվածում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը և մասնակցել զորամասի հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Բանակի հրամանատարը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոնների կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին նշել է, որ պաշտպանության բանակում այսուհետ ևս շարունակվելու են լայն թափով ընթանալ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զորանոցների բարեկարգման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկա հրամկազմին ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում