Արտակարգ դեպք՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում. խանութ-սրահը տակնուվրա են արել. կան բերման ենթարկվածներ

Արտակարգ դեպք՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում. խանութ-սրահը տակնուվրա են արել. կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Shamshyan.com: Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Նույն օրը Մալաթիայի ոստիկանություն Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 8-ին Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են կատարել, տակնուվրա են արել խանութը, այնտեղ ցուցադրվող հագուստները շպրտել, անվայել արտահայտություններ արել աշխատակիցների նկատմամբ, ինչի հետևանքով խաթարվել է խանութի բնականոն աշխատանքը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Լևոն Խաչատրյանը և 28-ամյա Ադամ Պողոսյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում