Ցույցերի ֆոնին Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահի հրաժարականի օգտին (լուսանկարներ, տեսանյութ)

Ցույցերի ֆոնին Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահի հրաժարականի օգտին (լուսանկարներ, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:

Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել:

Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք երեկ ներխուժել էին նստավայր և շրջափակել այն: Գրոհի ժամանակ աշխատակիցներն արդեն շենքում չեն եղել:

Խաջիմբան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել և նշել, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում հնարավոր է արտակարգ դրություն մտցվի:

Ուժայիններն ուժեղացված ծառայության են անցել:

Խորհրդարանը որոշել է 5 անձի ուղարկել նախագահի հետ բանակցությունների: Հայտնի է, որ հանդիպումը դռնփակ է եղել, սակայն անցել է լարված մթնոլորտում:

Աբխազիայում ցուցարարները դժգոհում են նախագահական ընտրություններում պարտված Ալխաս Կվիցինիայի դատական գործի լսումների ընթացքից, 2019 թվականի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունից, ինչպես նաև պետության վատ սոցիալ-տնտեսական վիճակից և կոռուպցիայից:

Картинки по запросу Парламент Абхазии призвал Хаджимбу уйти в отставку

Картинки по запросу Парламент Абхазии призвал Хаджимбу уйти в отставку

Картинки по запросу Парламент Абхазии призвал Хаджимбу уйти в отставку

Նախագահը`

Картинки по запросу Парламент Абхазии призвал Хаджимбу уйти в отставку

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում