AM | RU
USD
EUR
RUB

«Մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի». փորձագետներ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իմ գնահատմամբ` Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության առաջին փուլն ավարտված է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: «Ավարտված է մարտավարական, տակտիկական փուլը, և հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն: Իրանը հստակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որ վերջ տա ամերիկյան զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արևելքում, սա կարևոր հետևանքներ ունեցող նպատակ է»,-ասաց նա:

Սաֆրաստյանը նկատեց, որ երբ իշխանության էր գալիս Թրամփը, հստակ հայտարարում էր, որ իր համար ամենակարևորը ԱՄՆ-ն է և հայտարարում էր, որ պետք է ձգտի թուլացնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում, ինչը կարծես Թրամփին չի հաջողվում իրականացնել: «Աշխարհը միջազգային հարաբերությունների առումով մտնում է մի նոր փուլ: Ես կարծում եմ, որ մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի, երկու երկրներն իրենց նպատակները արդեն դրել են, և տեսնենք ինչ ընթացք կունենա»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց նաև, որ Թուրքիան իր նպատակը ևս հստակ ձևակերպել է` դառնալ տարածաշրջանային առումով առաջատար մի պետություն, որոշումներ ընդունող ուժի կենտրոն: «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտնում է մի նոր փուլ, որի էությունն է` Զինված ուժերի օգտագործումը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր փուլ բոլոր հարևանների հետ և չի զլանում օգտագործել իր պոտենցիալը, որը Մերձավոր Արևելքում ամենաուժեղն է»,-ասաց նա:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Իրանում լայնածավալ սգո միջոցառումներ էին, և ահռելի թվով մարդիկ էին մասնակցում, ինչը ցույց է տալիս, թե ինչ հեղինակություն, համակրանք ու սեր էր վայելում Ղասեմ Սոլեյմանին: «Ակնհայտ է, որ իրանցիները օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները` հասնելու իրենց հիմնական նպատակին` Մերձավոր Արևելյան տարածաշրջանում կրճատելու ԱՄՆ զինված ներկայությունը, և առաջինը դա վերաբերում է Իրաքի տարածքին»,-ասաց նա:

Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետ իրանական հասարակությունը խիստ համախմբված է, և սոցիալական բողոքի գործողությունները իշխանություններից զգալիորեն պակասել են: «Մենք ունենք Իրան, որը արտաքին վտանգի առաջ համախմբվել է, և այս իմաստով Սոլեյմանիի սպանությունը ոչ միայն ռազմական առումով կորուստ էր, այլ նաև իր մահով նա մինչև հիմա էլ ծառայում է իր ժողովրդին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Սպանությանը հաջորդեց Իրանի կողմից հրթիռակոծություն Իրաքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ։

Իրանը պենտագոնը ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին էլ խոստացավ վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար:

Լրահոս
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Արտակ Գասպարյանի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan