«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում ո՞ր աշխատակիցները չեն պարգևատրվել

«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում ո՞ր աշխատակիցները չեն պարգևատրվել

«Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգևավճարներ են ստացել: Սակայն «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագևավճարներ ստացել, և դա նաև դժգոհության առիթ է հանդիսացել:

Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգևավճարներ ստացել, մասնավորապես՝ ցածր կոչումով պաշտոնյաները պարգևավճար չեն ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոս­տիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգևատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգևավճարներ լինելու են նաև հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: «Պարգևավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային», – նշեց Բաղդասարյանը: Իսկ մեր հարցին՝ Դուք պարգևավճար ստացել եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբևէ ինձ չեմ պագեւատրել»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում