Իրանը պետք է լիովին ճանաչի մեղքը «Բոինգի» կործանման համար. Զելինսկի

Իրանը պետք է լիովին ճանաչի մեղքը «Բոինգի» կործանման համար. Զելինսկի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը պետք է ամբողջությամբ ճանաչի իր մեղքը՝ «Բոինգի» կործանման համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ավելի վաղ Իրանը խոստովանել է՝ պատահաբար է խոցել ուկրաինական «Բոինգը»։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում