Մահացել է Օմանի 50 տարվա ղեկավարը

Մահացել է Օմանի 50 տարվա ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Մահացել է Օմանի 50 տարվա ղեկավարը՝ սուլթան Կաբուս բեն Սաիդը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նա մահացել է հունվարի 10-ին, 79 տարեկան հասակում: Մահվան պատճառը եղել է քաղցկեղի չպարզված ձևը: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:

Կաբուս բեն Սաիդը գահ է բարձրացել 1970 թվականին և ղեկավարել պետությունը 50 տարի: Հեղաշրջման արդյունքում իշխանության գալով՝ տապալելով իր հորը՝ Կաբուսը սկսել է երկրում իրականացնել լայնածավալ բարեփոխումներ, որոնք արմատապես փոխել են Օմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում