Հունվարի 5-ից 11-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 125 անգամ

Հունվարի 5-ից 11-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 125 անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 125 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում