Իրանական ՀՕՊ համակարգերը ուկրաինական ինքնաթիռը ճանաչել են որպես «Քրուզ» տեսակի հրթիռ

Իրանական ՀՕՊ համակարգերը ուկրաինական ինքնաթիռը ճանաչել են որպես «Քրուզ» տեսակի հրթիռ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատարը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի մոտակայքում տեղակայված ՀՕՊ համակարգերն ուկրաինական ինքնաթիռը ճանաչել են որպես «Քրուզ» տեսակի հրթիռ»,-քիչ առաջ ֆեյսբուքում նման գրառում է կատարել իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Այնուհետև իրանագետը մեկնաբանություններով լրացրել է գրառումը՝

Armen Israyelyan ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար. Երբ հաստատվեց, որ մեր գործողությունների արդյունքում քաղաքացիական ինքնաթիռ է խոցվել, միակ ցանկությունս այն էր, որ մահանայի և այդպիսի դեպքի ականատեսը չլինեի

Armen Israyelyan Գեներալ Հաջիզադե. Ամբողջությամբ ընդունում ենք միջադեպի պատասխանատվությունը

Armen Israyelyan ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար. 10 վայրկան ունեինք որոշում կայացնելու համար, հարվածե՞լ, թե՞ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում