AM | RU
USD
EUR
RUB

Անհամբեր սպասում եմ հերթական «հերքման»-ը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Իմ ունեցած տեղեկություններով՝ անցած տարի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ եւ չօգտագործվի ՀԵՏԻՆ (աՅԼ) նպատակներով։ Իսկ նման նպատակների ներքո Հանձնաժողովը ակնհայտորեն նկատի ունի, որ դատավորների վաղ կենսաթոշակի գնալը չպետք է կապված լինի նրանց վարույթում գտնվող գործերի հետ։ Այս մասը առկա է նաեւ իրենց հրապարակված կարծիքում։

Հիմա հարց իրենց որպես ժողովրդավարության բաստիոնի պաշտպաններ ներկայացնող հայաստանյան պաշտոնյաններին.

Դուք, իրապես, կարծում ե՞ք՝ կարելի է Վենետիկի հանձնաժողովին համոզել, որ վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է, երբ օրենքի ստորագրման հենց հաջորդ օրերին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք է առաջադրվում ՍԴ նախագահին կամ երբ իրավական ու բարոյական բոլոր նորմերի խախտմամբ երկրի ուժային կառույցների ողջ ներուժը օգտագործվում է ՍԴ դատավորների եւ նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու համար։

Հ.Գ. Իրականում յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, թե որ դատավարության համար է ՍԴ դատավորներից անհապաղ ազատվելու հուսահատ ցայտնոտը։ Եթե այդքան համոզված ենք, որ երկրում քրեական գործերը հարուցվում են պրոֆեսիոնալների, այլ ոչ թե կարուձեւի խմբակի ղեկավարների կողմից, ինչու՞ եք այդքան հուսահատորեն ցանկանում «վաղ կենսաթոշակի» ուղարկել ՍԴ դատավորներին։

Հ.Հ.Գ. Անհամբեր սպասում եմ հերթական «հերքման»-ը, որով իշխանությունները այս անգամ էլ կպնդեն, որ Հանձնաժողովը նմանատիպ դիտարկում չի արել։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրահոս
Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում Ժամը 16:58 ստացա զանգ, որ 17:00-ին՝ այդ պահին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ․ Արման Աբովյան Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի. RussiaToday Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ ըստ մարզերի Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան Կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Ավինյան Միշուստինը հանձնարարել է ներդնել կարանտինի խախտման մասին տեղեկացնող SMS-ծանուցման համակարգ. RussiaToday Ռուսաստանում ոստիկանները տուն կուղեկցեն կարանտինը խախտած քաղաքացիներին Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan