Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև

Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև: Ի՞նչ տարբերություն, թե նպատակին հասնելու համար ո՞ր մեթոդն է գործարկվում՝ իրավունքի և բարոյականության տեսանկյուններից ակնհայտ նոնսենս օրենքը հլու-հնազանդ ստորագրելը՞, թե՞ ՍԴ դատավորներին շանտաժ անելը: Սրա համա՞ր եկաք Հայաստան, սրա համար Սահմանադրության վրա երդվեցի՞ք, որ Սահմանադրության պահապաններին «փուռը տաք» ու հանգիստ խղճով վիրահատության անվան տակ լոնդոններում նոր տարի նշեք: Սրա համար երդվե՞ցիք Սահմանադրության վրա, որ ՍԴ դատավորներին կոմպրոմատներով շանտաժ անեն, իսկ Դուք այդ ընթացքում ձայն-ծպտուն չհանեք: Պարոն նախագահի աթոռը մաշեցնող, կասե՞ք ի վերջո՝ ո՞րն է Ձեր գործի անունը, ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում