Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու… ոչինչ դրա ժամանակն էլ կգա…

Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու… ոչինչ դրա ժամանակն էլ կգա…

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Երեք օր է անպատասխանատու հայտարարություններով հայտնի ԱԺ պատգամավորը հանգիստ չունի: 354 ձայն ստացած այս պարոնը, ԱԺ պատգամավորի իր պարտականությունները մի կողմ թողած, պարբերաբար հրապարակումներ է կատարում, հարցազրույցներ տալիս`շարունակելով զրպարտությունները և պնդելով, որ ներողություն չի խնդրելու ՀՅԴ-ից: Այդպիսի ջղաձգումներն իհարկե հասկանալի են.

Պատգամավորի տրամաբանությունը պարզ էր ի սկզբանե. հույս ունենալով, որ ՀՅԴ-ն, զբաղված լինելով իր առօրյա բազմաբնույթ գործերով և հավատարիմ մնալով որևէ արժեք չներկայացնող և կշիռ չունեցող մեկին չանդրադառնալու քաղաքականությանը, այս անգամ ևս զերծ կմնար արձագանքելուց` վստահ լինելով, որ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:

Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան, և սեփական խոսքերի համար պատասխան տալու անխուսափելիությունը խուճապ է առաջացնում պատգամավորի մոտ, չէ որ նա դատարանում պետք է ապացուցի մի բան, որն անգամ չկարողացան անել տեր֊պետրոսյանական դատարանները: Տեղին է հիշեցնել, որ Դաշնակցությանը երբեք չի առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու/ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանք:
Հետևաբար -Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու…

-Շատ մեծ է գայթակղությունը իրերն իրենց անունով կոչելու …ոչինչ դրա ժամանակն էլ կգա….

-Մնացածը հերթով, կարգով…

-Իսկ իմ Դաշնակցական ընկերներին համբերություն……..

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ

Հետևեք մեզ նաև Telegram-ում