Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան զոհեր ու վիրավորներ

Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հալեպի արևմտյան շրջանները նախօրեին կրկին ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծումների թիրախ են դարձել։

Ինչպես գրում է Արևելքը, տասնյակ հրթիռներ են ընկել խաղաղ բնակչության Շիրխան, Ալ Նիլ, Սապիլ, Թրշին, Շահպաս, Ճտայտե և այլ թաղամասերի վրա։

Նշվում է, որ գրոհների հետևանքով զոհվել է 3 մարդ, 3-ն էլ ծանր վիրավորվել է։

Արևելքի հաղորդմամբ, ռմբակոծությունները բավական հեռու են հայկական շրջաններից, որտեղ այս պահին խաղաղ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում