Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում՝

Հունվարի 12-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը սպասվում է ձյուն, 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում