Մակրոնն ու Պուտինը որոշել են պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը

Մակրոնն ու Պուտինը որոշել են պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննարկել են Իրանի միջուկային գործարքի պահպանման հարցը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ, նախագահները նշել են բոլոր կողմերի զսպման անհրաժեշտությունը»,– ասվում է հայտարարության մեջ:

Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են նաև վերականգնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:

Նշվում է, որ բացի այդ, առաջնորդները քննարկել են Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությունը և Սիրիայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են լուծել նաև լիբիական հակամարտությունը, մասնավորապես, Բեռլինում անցկացնել միջազգային գիտաժողով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում