Աբխազիայի խորհրդարանն ընդունեց նախագահի հրաժարականի հայտարարությունը

Աբխազիայի խորհրդարանն ընդունեց նախագահի հրաժարականի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ի նիստում ընդունել է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի հայտարարությունը:

Նախագահից հետո հրաժարական է տվել նաև փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այս մասին հայտնում են հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:

Հիշեցնենք, որ Աբխազիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է դեռ անցած տարվա աշնանից, երբ ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան չընդունեց իր պարտությունը: Իրավիճակն աստիճանաբար ավելի լարվեց, իսկ արդեն հունվարի 9-ին ցուցարարները մուտք գործեցին նախագահական նստավայր: Դրանից հետո երկրի բնակիչները սկսեցին պահանջել նախագահի հրաժարականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում