Թռիչքը տևել է ընդամենը 7 րոպե. Ամեն ինչ՝ Իրանում օդանավի կործանման մասին

Թռիչքը տևել է ընդամենը 7 րոպե. Ամեն ինչ՝ Իրանում օդանավի կործանման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ամերիկյան The New York Times պարբերականը ներկայացրել է Իրանում ուկրաինական օդանավի կործանման ամբողջական ժամանակագրությունը:

Օդանավը Թեհրանի օդանավակայան օդ է բարձրացել 4 ժամ հետո այն բանից հետո, երբ իրանական ուժերը հարվածել են ամերիկյան բազաներին և մարտական դրության բերել ՀՕՊ-ը: Հայտնվում է, որ ավելորդ բեռի պատճառով, ինքնաթիռն օդ է բարձրացել փոքր ուշացումով, սակայն թռիչքուղուց շեղում չի եղել, օդանավը շարժվել է դեպի հյուսիս-արևելք:

Թռիչքից հետո առաջին 3 րոպեների ընթացքում օդանավը հավաքել է 2,4 կմ բարձրություն՝ ողջ ընթացքում տեսանելի լինելով ռադարների վրա: Մի քանի րոպե անց էլեկտրոնային ազդանշանի խափանում է տեղի ունեցել ու օդանավից ստացվել է վերջին ազդանշանը: Արդեն մի քանի վայրկյան անց իրանական ՀՕՊ-ի հրթիռը խոցել է օդանավը, որը բռնկվել է: Ակնթարթներ անց օդանավը խոցել է ևս մեկ հրթիռ, որը, ինչպես պնդում է The New York Times-ը, արձակվել է գաղտնի բազայից:

Հարվածներից մի քանի րոպե անց օդանավն արդեն բախվել է գետնին: Գետնին բախվելու արդյունքում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն, ինչի հետևանքով օդանավի բեկորները տարածվել են մինչև 500 մետր շառավղով: Ընդհանուր առմամբ թռիքչը տևել է 7 րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում