Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը

Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանների խուզարկության հետևանքով առգրավվել է մոտ 70-80 հազար դոլարին համարժեք գումար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Սա մոտավոր թիվ է, քանի որ ես բոլոր խուզարկությունների արձանագրությունները չեմ ստացել։ Բանավոր տեղեկատվությամբ եմ հաշվարկել, բայց վերջնական չափը պարզ կլինի մի քանի օրից»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, առաջիկայում միջնորդություն կներկայացնեն առգրավված գումարը վերադարձնելու վերաբերյալ։

«Թավադյանն իր անձնական միջոցները ներդնում է հեռուստաընկերության գործունեության ֆինանսավորման համար։ Թե ինչպիսին կլինեն առգրավման հետևանքները, առաջիկայում պարզ կլինի»,-ասաց նա։

Իսկ մինչ այդ՝ հունվարի 8-ին բողոքարկել են Արմեն Թավադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Վաղը այն կուղարկվի վերաքննիչ դատարան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում