Ուժգին ջրհեղեղներից 2 ամիս անց Վենետիկի ջրանցքները գրեթե ցամաքել են (լուսանկարներ)
14/01/2020 12:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մակընթացության ցածր մակարդակի պատճառով Վենետիկի ջրանցքները գրեթե ցամաքել են, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել երկու ամիս առաջ քաղաքին պատուհասած սաստիկ ջրհեղեղներից հետո:
Նոյեմբերին Վենետիկում գրանցվել է վերջին կես դարում ջրի բարձրագույն մակարդակը, ինչի հետևանքով քաղաքը միլիոնավոր եվրոների վնաս է կրել:
Մինչդեռ այժմ հակառակ պատկերն է. նավակներն ու ավանդական գոնդոլաները կանգնած են ցեխաջրում և չեն կարող նավարկել ջրի բացակայության պատճառով:
Հեղեղների ժամանակ
Հետևեք մեզ նաև Telegram-ում