AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությանը կոչ եմ անում հետ կանգնել հերթական չմտածված ու վնասակար քայլից․ Ավետիք Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Անցած շաբաթ, հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է լուծարել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, այն ծննդատները, որոնք տարվա ընթացքում չեն ընդունում 150 և ավել ծնունդ, ենթակա են լուծարման, իսկ համապատասխան բնակավայրերի բնակչությունը պետք է օգտվի մարզկենտրոնների ծննդատներից։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չի, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում։

Սա բարդ խնդիր է, և իրականում չի վերաբերվում միայն ծննդատներին։ Մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում է բնակավայրերում, որոնք 30,000-ից պակաս բնակչություն ունեն, և նրանց համար բազմատեսակ ծառայությունների լիարժեք և բարձրորակ սպեկտր ապահովելն իսկապես հեշտ չի, պատահական չի, որ դրանք կենտրոնացած են հենց մեծ քաղաքներում, և առաջին հերթին Երևանում։

Սակայն ծննդատների դեպքում, մինչև այս պարզ «շուկայական» տրամաբանությունը կիրառելը, պետք է հաշվի առնել բոլոր բացասական հետևանքները։ Թվեմ մի քանիսը՝

ա) Հայաստանում, սկսած 2014 թ, տեղի է ունենում ծնելիության անընդհատ անկում։ Եթե 2014 թ․ ծնվել է 43 հազար երեխա, ապա 2018 թ․՝ ընդամենը 36,6 հազար երեխա, 2019 թ․ նախնական տվյալներով՝ դրանից էլ փոքր ինչ պակաս։ Այս ընթացքում, Հայաստանում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 14,3 -ից նվազել է մինչև 12,3: Այս միտումների շարունակության դեպքում, 2025-2030 թվականներին, երբ ըստ մասնագետների կանխատեսումների, մենք կհայտնվենք հերթական «ծնելիության փոսում", այն կարող է ընկնել մինչև 1000 բնակչի հաշվով 10 - 11 ծնունդ, որն արդեն բավարար չի նույնիսկ պարզ բնական վերարտադրության համար։ Այս պայմաններում, ցանկացած գործողություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ արդեն իսկ ցածր ծնելիության վրա, ինքնին սխալ և դատապարտելի է, մանավանդ մի Կառավարության կողմից, որն իր նպատակն է հայտարարերել 30 տարում բնակչությունը հասցնել 5 միլիոն մարդու։

բ) Եթե Կառավարությունը համարում է, որ առանձին վերցված ծննդատան համար շեմը 150 ծնունդն է տարեկան, ապա պրակտիկորեն ցանկացած համայնք, որը չունի 15 000-ից ավել բնակչություն, ծնելիության հետագա անկման պայմաններում հայտնվելու է ծննդատան փակման վտանգի առաջ։ Կից պատկերում ներկայացված են Հայաստանի այն քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն 4 000 - 15 000 բնակչություն։ Այսօր մենք ունենք 22 այդպիսի բնակավայր, որում միասին վերցված ապրում է մոտ 174 հազար բնակիչ, իսկ նրանց մոտակա գյուղերի հետ՝ ավելի քան 300 հազար: Այս բոլոր բնակավայրերը կարող են մնալ առանց ծննդատան, և դա կարող է էապես անդրադառնալ նրանց ընդհանուր ապագայի վրա, մանավանդ սահմանամերձ և հեռավոր քաղաքների՝ ինչպիսիք են Ճամբարակը, Ագարակը, Վարդենիսը, Նոյեմբերյանը, Բերդը, Քաջարանը, և այլն։ Ծննդատների փակվելը լրացուցիչ խթան կդառնա այս բնակավայրերից արտագաղթի, և մեծ հավանականությամբ, մարդիկ ընդհանրապես կհեռանան երկրից։

գ) Գաղտնիք չէ նաև, որ այս բնակավայրերում շատ չեն որակյալ աշխատատեղերը, և ծննդատները այդպիսի աշխատատեղեր ապահովող հազվադեպ հաստատություններից են։ Նրանց կրճատումը հարյուրավոր մասնագետների կթողնի առանց աշխատանքի, քանի որ նրանց մասնագիտությամբ, ըստ սահմանման, իրենց բնակավայրերում այլ աշխատանք չկա, իսկ այլ տեղերում էլ նրանց չեն սպասում։

դ) Վերջապես, ով մեկ անգամ երեխա է ունեցել, հրաշալի գիտի, որ հաճախ են դեպքերը, երբ բժշկական օգնությունը խիստ հրատապ է, այլապես ծննդաբերությունը կարող է վերջանալ ողբերգությամբ։ Երբ մոտակա ծննդատունը գտնվում է 50 և ավել կմ հեռավորության վրա, լեռնային, երբեմն անանցանելի ճանապարհներով, չեն բացառվում այն դեպքերը, երբ այդ օգնությունը իսկապես ուշանա, և երեխայի, կամ նույնիսկ ծննդկանի մահվան պատճառ դառնա։

Ամփոփելով ասածս, կոչ եմ անում Կառավարությանը հետ կանգնել այս հերթական չմտածված ու վնասակար քայլից։ Որպես Կառավարություն, դուք պարտավոր եք մտածել մարդկանց կյանքի որակը բարձարցնելու, և ոչ թե եղածից էլ զրկելու մասին։ Առավել ևս, որ այդպիսի լուծումներ կան համանման երկրներում, երբ փոքր բնակչությամբ բնակավայրերում բժշկական հաստատությունները լուծարվելու փոխարեն տարբեր ճկուն տեխնոլոգիական մոտեցումների միջոցով համապատասխանության են բերվում ծառայությունների փաստացի պահանջարկին։ Մտածեք այդ լուծումների մասին, և մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել, վտանգելով բազմաթիվ բնակավայրերի և ընտանիքների ապագան։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

No photo description available.

Լրահոս
Հակառակորդը հրետանի և հարվածային ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքի 2 բնակավայրի ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել. ՊՆ֊ից հայտնում են` ՀՀ ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի․ ՄԱԿ-ում ՌԴ դեսպան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը՝ ուղիղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը՝ ուղիղ Քաղաքագետ Կարեն Բեքարյանի ճեպազրույցը Արցախից․ ՈՒՂԻՂ ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը 5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan