Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանում 2019 թվականի հունվար-նոյեմբերին արտադրվել է 6 մլրդ 867.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.4%-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 11 ամիսներին ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 14.3%-ով և կազմել 2 մլրդ 724.1 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 33%-ով՝ կազմելով 23.3 հազար հեգաջոուլ:

Դրան զուգահեռ 4.5%-ով ավելացել է ՀԷԿ-երին արտադրության ծավալը՝ կազմելով 2 մլրդ 227.9 մլն կՎտ ժամ։

Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 1 մլրդ 899.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ 6.3%-ով ավելի է:

Ըստ վիճակագրության՝ 2019թ-ի 11 ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 12,4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 2,9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 2.6 անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում