Իրանի տնտեսության զգալի վնասներ է կրել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանի տնտեսության զգալի վնասներ է կրել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետևանքով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)», – մեջբերում է անում նախարարի խոսքից «Al Arabiya» հեռուստաալիքը:

Զարիֆն ավելացրել է, որ այս համատեքստում «կարելի է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»:

Միաժամանակ նա վստահեցրել է, որ Թեհրանը «շահագրգռված չէ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»:

Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում